երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Երևանում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը

Երևանում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Հայաստանի, Շվեդիայի, Իրանի, Վրաստանի,  Ռուսաստանի և Բելառուսի շուրջ 110 մարզիկ է մասնակցում Երևանում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարին:

Այն նվիրված է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Բենուր Փաշայանի հիշատակին: Մրցումները կազմակերպվել են  Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ համատեղ: 

Միջազգային հուշամրցաշարի եզրափակիչ գոտեմարտերը տեղի կունենա հունիսի 1-ին՝ «Դինամո» մարզադահլիճում:

  • Կիսվել: