հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երեւանում կանցկացվի բասկետբոլի Եվրոպայի Մ-20 Բ դիվիզիոնի առաջնությունը

Երեւանում կանցկացվի բասկետբոլի Եվրոպայի Մ-20 Բ դիվիզիոնի առաջնությունը

Երեւանում կանցկացվի բասկետբոլի տղամարդկանց 2025 թվականի Եվրոպայի մինչեւ 20 տարեկաների Բ դիվիզիոնի առաջնությունը, հաղորդում է ՀԲՖ-ի կայքը։ Որոշումն ընդունվել է ՖԻԲԱ Եվրոպայի Գործկոմի նիստում։

«Վերջին 6 ամիսներին մեր հայտի կապակցությամբ մի շարք քննարկումներ են եղել ՖԻԲԱ Եվրոպայի հետ, քանի որ խոշոր մրցաշար է մեծ թվով մասնակիցներով:

Հայաստանի կառավարության և ՀԲՖ-ի կողմից տրված երաշխիքները բավարարել են ՖԻԲԱ Եվրոպային, ինչի շնորհիվ մեր հայտը հաղթող է ճանաչվել:

Առաջնությունը կանցկացվի Երևանի երեք մարզադահլիճներում 2025 թվականի հուլիսին»,- նշել է ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը:

Երեւան կժամանեն եվրոպական 24 երկրների հավաքականներ:

  • Կիսվել: