ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երեք հայ եղբայրներ՝ Ֆրանսիայի ձյուդոյի տարբեր տարիքային առաջնության հաղթողներ

Երեք հայ եղբայրներ՝ Ֆրանսիայի ձյուդոյի տարբեր տարիքային առաջնության հաղթողներ

Եղբայրներ Արտաշես, Հայկ և Տիգրան Նազարբեկյաններն օրերս Ֆրանսիայում մասնակցել են ներմարզային 2 առաջնությունների ու տարբեր տարիքային խմբերում դարձել հաղթողներ:

17-ամյա Արտաշեսը, 14-ամյա Հայկը և 10-ամյա Տիգրանը 2015 թվականից ձյուդոյով են զբաղվում Ֆրանսիայի Գապ քաղաքի ASPTT ակումբում, իսկ նախքան Ֆրանսիա տեղափոխվելը մարզաձևով զբաղվել են հայրենիքում: Այս ընթացքում նրանք ունեցել են բազմաթիվ հաջողություններ:

Արտաշեսը շրջանի բազմակի չեմպիոն է, 5 մլն բնակչություն ունեցող PACA մարզի մրցանակակիր։ 2022 թվականին նա ստացել է սև գոտի 1-ին դան։

Հայկը ևս շրջանի բազմակի հաղթող է, 2022 թվականին՝ PACA մարզի հաղթող, Ֆրանսիայի մինչև 14 տարեկանների պաշտոնական առաջնության մրցանակակիր։

Տղաները Հայաստանը ներկայացնելու առաջարկ չեն ստացել, ասում են՝ առաջարկի դեպքում սիրով կհամաձայնեն համալրել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների կազմերը, քանի որ անկախ բնակության վայրից իրենք հայ են:

Իդեպ ձյուդոիստ եղբայրների հայրը՝ Հակոբ Նազարբեկյանը, եղել է Հայաստանի ձյուդոյի հավաքականի մինչև 16 տարեկանների երկրորդ մարզիչը:

 
 
 
 

 
 

 

 

  • Կիսվել: