հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
5 հայ ձյուդոիստներ կմասնակցեն Աշխարհի պատանեկան առաջնությանը

5 հայ ձյուդոիստներ կմասնակցեն Աշխարհի պատանեկան առաջնությանը

Հայաստանը 5 մարզիկ կներկայացնի օգոստոսի 24-27-ը Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում կայանալիք ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնությանը։

Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի կայքում ներկայացված հայտացուցակում նշված են Գոռ Սաֆարյանը (50 կգ քաշային կարգ), Վահե Աղասյանը (55 կգ), Էրիկ Սաղաթելյանը (55 կգ), Գոռ Կարապետյանը (81 կգ) և Արսեն Հայրապետյանը (90 կգ)։ Պատանեկան ԱԱ-ին կմասնակցեն 60 երկրի թիմեր։ Տատամի դուրս կգան 213 մարզուհի և 277 մարզիկ՝ 8-ական քաշային կարգերում։

 
 

  • Կիսվել: