երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Էրդողանը 10 տարվա ընթացքում 31 հակամարտություն է հրահրել 10 երկրների հետ»․ Ազգությամբ թուրք բասկետբոլիստ

«Էրդողանը 10 տարվա ընթացքում 31 հակամարտություն է հրահրել 10 երկրների հետ»․ Ազգությամբ թուրք բասկետբոլիստ

Ամերիկյան «Բոստոն Սելտիքս» բասկետբոլային ակումբի՝ ազգությամբ թուրք խաղացող Էնես Կանտերը հայտարարել է, ոչ թե Թուրքիան, այլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է աշխարհում  հակամարտություններ հրահրում։

«Ահաբեկչությունը նոր դեմք ունի։ 10 տարվա ընթացքում 31 հակամարտություն 10 երկրների հետ»,- Twitter-ի էջում գրել է պրոֆեսիոնալ բասկետբոլիստը՝ հրապարակման մեջ ներառելով այդ երկրների, այդ թվում՝ Հայաստանի դրոշը։

Նրա խոսքով՝ աշխարհը պետք է հասկանա, որ այդ հակամարտությունները ոչ թե Թուրքիան է հրահրում, այլ Թուրքիայի նախագահ Էրդողանը։

«Եկեք կանգնեցնենք բռնապետությունը և կառուցենք խաղաղություն»,- կոչ է արել բասկետբոլիստը։

  • Կիսվել: