երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Էլինա Ավանեսյանը պարտվել է «Guangzhou open»-ի մեկնարկում

Էլինա Ավանեսյանը պարտվել է «Guangzhou open»-ի մեկնարկում

Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը պարտություն է կրել «Guangzhou open»-ի մեկնարկում:

Չինաստանի Գուանջո քաղաքի համանուն մրցաշարի մեկնարկում Էլինա Ավանեսյանը մրցել է աշխարհի 84-րդ ռակետ Լյուչիա Բրոնզետիի հետ: Մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղում Ավանեսյանը զիջել է երկու սեթում` 6:1, 6:4 հաշվով:

Էլինա Ավանեսյանը ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում 2002 թվականին: Ավանեսյանը  Հայաստանի դրոշի ներքո հանդես է գալիս 2024 թվականի օգոստոսից:

 

  • Կիսվել: