չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Էլինա Ավանեսյանը պարտվել է Էլինա Սվիտոլինային. Մոնտերեյ

Էլինա Ավանեսյանը պարտվել է Էլինա Սվիտոլինային. Մոնտերեյ

Աշխարհի 51-րդ ռակետ Էլինա Ավանեսյանն ավարտել է ելույթը Մոնտերեյի WTA -250 շարքի մրցաշարում։

Մեքսիկայում անցկացվող մրցաշարի երկրորդ շրջանում Հայաստանը ներկայացնող 21-ամյա թենիսիստուհին երկու սեթում պարտություն է կրել աշխարհի 28-րդ ռակետ, ուկրաինացի Էլինա Սվիտոլինայից՝ 4-6, 3-6:

Առաջին մրցախաղում Էլինա Ավանեսյանը 7-6, 6-1 հաշվով առավելության էր հասել իտալացի Էլիզատա Կոչարետոյի (64-րդ ռակետ) նկատմամբ։

  • Կիսվել: