Էլինա Ավանեսյանը պարտվեց մեկնարկում
Աշխարհի 65-րդ ռակետ, 21-ամյա ռուսաստանցի Էլինա Ավանեսյանն անհաջող մեկնարկեց Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվող WTA-1000 մրցաշարում։
Առաջին շրջանում նա մրցեց աշխարհի 183-րդ ռակետ, 19-ամյա ամերիկացի Ռոբին Մոնթգոմերիի հետ, որն առավելության հասավ 6:2, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ 9 րոպե։
Երկրորդ շրջանում Ռոբին Մոնթգոմերիի մրցակիցը կլինի աշխարհի 28-րդ ռակետ, բրիտանացի Քեթի Բութլերի հետ։
Մադրիդի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 7,8 միլիոն եվրո է։