երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Էլինա Ավանեսյանը պարտվեց, Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/4 եզրափակիչ

Էլինա Ավանեսյանը պարտվեց, Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/4 եզրափակիչ

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի China Open մրցաշարի երրորդ շրջանում աշխարհի 47-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը մրցեց աշխարհի 115-րդ ռակետ, ուկրաինացի Յուլյա Ստարոդուբցեւայի հետ եւ պարտություն կրեց 3:6, 1:6 հաշվով։

Տղամարդկանց մրցաշարում (АТР-500) աշխարհի 27-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 31-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի հետ եւ առավելության հասավ 7:6 (7:4), 7:6 (11:9) հաշվով։

Քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովը կմրցի աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի եւ աշխարհի 39-րդ ռակետ, հոլանդացի Տալոն Գրիկսպորի դիմակայության հաղթողի հետ։

  • Կիսվել: