կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Էլինա Ավանեսյանը նահանջել է. WTA

Էլինա Ավանեսյանը նահանջել է. WTA

Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը WTA դասակարգման թարմացված աղյուսակում նահանջել է 7 կետով և զբաղեցնում է այժմ 81-րդ տեղը։ 21-ամյա մարզուհին ունի 831 միավոր։

Լավագույն տասնյակում փոփոխություններ չեն եղել։ Դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 11695 միավոր)։

Նրան հաջորդում են Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 8128), Արինա Սաբալենկան (Բելառուս, 7841), Ելենա Ռիբակինան (Ղազախստան, 6026) և Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 5025)։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էլինա Ավանեսյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո:

  • Կիսվել: