Էլինա Ավանեսյանը դուրս է եկել հիմնական փուլ․ Իթսբուրն
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակն է տարել բրիտանական Իթսբուրնում ընթացող WTA-500 շարքի մրցաշարում և դուրս եկել հիմնական փուլ։
Որակավորման փուլի եզրափակչում աշխարհի 74-րդ ռակետը 6-3, 6-4 հաշվով հաղթել է Խորվաթիայի ներկայացուցիչ Պետրա Մատիչին (76-րդ ռակետ):
Նախորդ մրցախաղում 21-ամյա Ավանեսյանը 7-6, 6-2 հաշվով հաղթել էր դանիացի Կլարա Տաուսոնին (68-րդ ռակետ)։ Նրա հաջորդ մրցակիցը դեռ հայտնի չէ։
Հիշեցենենք, որ շուտով Էլինա Ավանեսյանը կփոխի մարզական քաղաքացիությունը և կներկայացնի Հայաստանի Հանրապետությունը: