Էկոնոմիկայի նախարարը՝ «Ռիդ» ներդրումային ծրագրի իրականացման մասին
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Կառավարության նիստից հետո հանդիպել է գործադիրի շենքի առաջ բողոքի ակցիայի եկած քաղաքացիներին, պատասխանել նրանց և լրագրողների հարցերին։
Նախարարն անդրադարձել է «Ռիդ» ներդրումային ծրագրի իրականացմանը՝ առաջարկելով, որ նախարարությունը դառնա դժգոհող քաղաքացիների և ներդրումային ծրագիրն իրականացնողների միջև հարթակ՝ հանդիպելու և բանակցություններ վարելու համար։
«Միանշանակ, մենք ցանկանում ենք, որ ներդրումը տեղի ունենա, և ծրագիրն իրականացվի, բայց միևնույն ժամանակ ուզում ենք, որ մեր գյուղացիները գոհ լինեն դրա արդյունքում»,- նշել է նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։