Էդուարդ Վարդանյանը նշել է Մախաչևի թույլ կողմերը
Խառը մենամարտերի հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը նշել է UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի թույլ կողմերը։
«Մախաչևը նոր տեխնիկա չունի։ Նախկինում նա ավելի բազմազան էր գործում և շատ էր տեղաշարժվում օգտագոնում։ Այժմ նա միայն կլինչի միջոցով է փորձում մրցակցին տեղափոխել պարտեր։ Սա փաստում է, որ նա չի ցանկանում շատ էներգիա ծախսել։ Մախաչևը վստահ է ինքն իր վրա։ Դա նույնպես նրա թույլ կողմերից է։
Նա սկսել է ծնկներով ավելի լավ աշխատել, բայց ամբողջ մենամարտի ընթացքում չի կարող միայն այդպիսի հնարքներ անել։ Բացի դրանից, նման հնարքների դեմ հեշտ է պաշտպանվելը»,- Վարդանյանի խոսքերը մեջբերում է Спорт-экспресс-ը։
Հիշեցնենք, որ դաղստանցի Մախաչևը հունվարի 18-ին Լոս Անջելեսում UFC 311 մրցաշարում չեմպիոնի տիտղոսի պաշտպանության մենամարտ է անցկացնելու թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանի հետ։