շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Էդուարդ Վարդանյանը դարձել է Ռուսաստանի տարվա մարտիկ

Էդուարդ Վարդանյանը դարձել է Ռուսաստանի տարվա մարտիկ

Ռուսաստանում հանդես եկող MMA մարտիկ, թեթև քաշային կարգում ACA-ի Գրան պրիի հաղթող Էդուարդ Վարդանյանը Meta MMA Russian Awards 2023-ում հաղթել է «Ռուսաստանի տարվա մարտիկ» անվանակարգում՝ ստանալով ամենաշատ ձայները Meta MMA-ի խմբագրության կողմից։
 
32-ամյա թեթև քաշային Վարդանյանը վերջին անգամ մենամարտել է 2023 թվականի հունիսին ACA-ի Գրան պրիի եզրափակիչում՝ երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթելով Արտյոմ Ռեզնիկովին։ Նա ունի 25 հաղթանակ և չորս պարտություն։
 
Նշենք, որ քվեարկությանը մասնակցել են MMA.Metaratings.ru-ի բոլոր 13 լրագրողները։ Ներկայացված անվանակարգերում բոլորը ընտրել են երեք ֆավորիտների և ձայները բաշխել հետևյալ սխեմայով. 5 միավոր՝ առաջին տեղ, 3 միավոր՝ երկրորդ և 2 միավոր երրորդ տեղ։
 
Արդյունքում Էդուարդ Վարդանյանը 49 միավորով զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Երկրորդ տեղը 19 միավորով զբաղեցրել է Տիմուր Մուսաևը, իսկ երրորդ տեղը՝ 15 միավորով, Իսլամ Օմարովը։

  • Կիսվել: