հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Էդուարդ Սպերցյանը ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Էդուարդ Սպերցյանը ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը WhoScored-ի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։

23-ամյա ֆուտբոլիստի խաղը գնահատվել էր 9,2 միավորով, որը ամենաբարձր գնահատականն է։

Հիշեցնենք, որ նախորդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 3-2 հաշվով առավելության էր հասել «Բալթիկայի» նկատմամբ, իսկ Սպերցյանը դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանը 24 խաղում խփել է 10 գոլ և կատարել է 4 գոլային փոխանցում։

  • Կիսվել: