երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵԱ․ Վազգեն Թեւանյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում

ԵԱ․ Վազգեն Թեւանյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը Հայաստանի հավաքականից Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը (65 կգ) սփոփիչ գոտեմարտում մրցեց գերմանացի Անդրե Կլարկի հետ եւ պարտություն կրեց 2:3 հաշվով՝ դուրս մնալով բրոնզե մեդալի համար պայքարից։

Վազգեն Թեւանյանը քառորդ եզրափակիչում ոչ միանշանակ մրցավարության պայմաններում 4:5 հաշվով պարտվել էր Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի Հաջիմուրադ Ռաշիդովին:

Վազգեն Թեւանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 7:2 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ Լեհաստանի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիենկովսկիի նկատմամբ։

  • Կիսվել: