կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵԱ. Սլավիկ Գալստյանը չհաղթահարեց քառորդ եզրափակիչի արգելքը

ԵԱ. Սլավիկ Գալստյանը չհաղթահարեց քառորդ եզրափակիչի արգելքը

Ռումինիայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ  Սլավիկ Գալստյանը պարտվեց քառորդ եզրափակիչում:

Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը քառորդ եզրափակիչում մրցեց ռուս Ռուսլան Բիչուրինի հետ եւ պարվեց 0:9 հաշվով:

Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Սլավիկ Գալստյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ  2 րոպե, 9 վայրկյանում 12:4 հաշվով հաղթել էր Շվեդիայի ներկայացուցիչ Նիկլաս Յան Օլով Պոնտուս Օյլենին:

  • Կիսվել: