կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԵԱ․ Պայքարն է սկսում Հայաստանի երիտասարդական թիմը

ԵԱ․ Պայքարն է սկսում Հայաստանի երիտասարդական թիմը

Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում ապրիլի 25-ին պայքարն է սկսում Հայաստանի երիտասարդական հավաքականը։

Ավագ մարզիչ Արտակ Այդինյանի եւ մարզիչ Հայկ Նազարյանի ղեկավարությամբ  մրցահարթակ դուրս կգան Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Ռոբերտ Գյուլումյանը եւ Շեքսպիր Գեւորգյանը:

Համլետ Մանուկյանը նժույգ թափեր եւ օղակների վարժությունների աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի չեմպիոն է, Եվրոպայի երիտասարդների կրկնակի արծաթե մեդալակիր, Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի ոսկե մեդալակիր:

Մամիկոն Խաչատրյանը նժույգ թափեր վարժության աշխարհի երիտասարդական փոխչեմպիոն է, երիտասարդական եվրոպական օլիմպիական փառատոնի ոսկե մեդալակիր:

Ռոբերտ Գյուլումյանը հավաքականի կազմում Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոնում թիմային պայքարում բրոնզե մեդալակիր է: Շեքսպիր Գեւրոգյանի համար  Եվրոպայի առաջնությունը լինելու է առաջին փորձը խոշոր մրցաշարում:

Հիշեցնենք, որ աշխարհի երիտասարդական առաջնության թիմային պայքարում Հայաստանը 4-րդն էր, եվրոպական օլիմպիական փառատոնում դարձել էր բրոնզե մեդալակիր:

  • Կիսվել: