ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԵԱ․ Մրցահարթակում են Իզաբելա Յայլյանը եւ Ալեքսանդրա Գրիգորյանը (ուղիղ եթեր)

ԵԱ․ Մրցահարթակում են Իզաբելա Յայլյանը եւ Ալեքսանդրա Գրիգորյանը (ուղիղ եթեր)

 

Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ են դուրս եկել Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Իզաբելա Յայլյանը եւ Ալեքսանդրա Գրիգորյանը: Երկուսն էլ հանդես կգան 55 կգ քաշային կարգի A խմբում:

Այս քաշային կարգում մեդալի համար պայքարում է 9 ծանրորդ: Իզաբելա Յայլյանը ֆավորիտներից մեկն է: Երկամարտում նրա նախնական հայտը 205 կգ է: Նույնքան է պատվիրել նաեւ ռումինացի Անդրեա Կորտրուտան:

Ալեքսանդրա Գրիգորյանը պատվիրել է 190 կգ: 

Ապրիլի 15-23-ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը մասնակցում է ամբողջական կազմերով՝ 20 ծանրորդով:

Փաշիկ Ալավերդյանի գլխավորած տղամարդկանց հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությյանը կմասնակցեն Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանն ու Արա Աղանյանը (96 կգ),  Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանն ու Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):

Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ կանանց հավաքականի կազմում ընգրկվել են՝ Իզաբելա Յայլյան եւ Ալեքսանդրա Գրիգրոյան (55 կգ), Անուշ Արշակյան (64 կգ), Տաթեւ Հակոբյան եւ Էմմա Պողոսյան (76 կգ), Աննա Ամրոյան եւ Լիանա Գյուրջյան (81 կգ), Հռիփսիմե Խուրշուդյան եւ Մարգարիտա Առաքելյան (87կգ) եւ Ջուլիետա Ավանեսյան (+87):

Ապրիլի 17, 20:00

Գոռ Սահակյան, 67 կգ (նախնական հայտ՝ 320 կգ)

Ապրիլի 18, 11:30

Անուշ Արշակյան, 64 կգ B խումբ (նախնական հայտ՝ 200 կգ)

Ապրիլի 19, 20:00

Ռաֆիկ Հարությունյան, 81 կգ (նախնական հայտ՝ 350 կգ)

Ապրիլի 20, 17:30

Անդրանիկ Կարապետյան, 89 կգ (նախնական հայտ՝ 370 կգ)

20:00

Տաթեւ Հակոբյան, 76 կգ (նախնական հայտ՝ 235 կգ) 

Էմմա Պողոսյան, 76 կգ (նախնական հայտ՝ 225 կգ)

Ապրիլի 21,  09:00

Աննա Ամրոյան,  81 կգ, B խումբ (նախնական հայտ՝ 210 կգ)

17:30

Լիանա Գյուրջյան, 81 կգ (նախնական հայտ՝ 230 կգ)

20:00

Արա Աղանյան, 96 կգ (նախնական հայտ՝ 380 կգ)

Դավիթ Հովհաննիսյան, 96 կգ (նախնական հայտ՝ 380 կգ) 

Ապրիլի 22, 15:00

Գարիկ Կարապետյան, 102 կգ (նախնական հայտ՝ 400 կգ)

17:30

Սամվել Գասպարյան, 109 կգ (նախնական հայտ՝ 400 կգ)

Պետրոս Պետրոսյան, 109 կգ (նախնական հայտ՝ 390 կգ)

20:00

Մարգարիտա Առաքելյան, 87 կգ (նախնական հայտ՝ 205 կգ)

Հռիփսիմե Խուրշուդյան, 87 կգ (նախնական հայտ՝ 240 կգ)

Ապրիլի 23 , 13:30

Ջուլիետա Ավանեսյան, +87 կգ (նախնական հայտ՝ 220 կգ)

16:00

Վարազդատ Լալայան,  +109 կգ (նախնական հայտ՝ 450 կգ)

Սիմոն Մարտիրոսյան,  +109 կգ (նախնական հայտ՝ 435 կգ):

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար:

 
 
 
 

 

  • Կիսվել: