Երիտասարդական ԵԱ․ Մրցահարթակում են Տիգրան Կարապետյանը և Նարեկ Գրիգորյանը (ուղիղ)
Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 30-ին ունի երկու մասնակից։
Մրցահարթակում են 71 կգ քաշայիններ Տիգրան Կարապետյանը և Նարեկ Գրիգորյանը։
Ժամը 20:00-ին մինչև 23 տարեկանների առաջնությունում պայքարի մեջ կմտնի 71 կգ քաշային Գոռ Սահակյանը:


