երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵԱ. Կնյազ Իբոյանն ու Հայկ Պապիկյանը նույնպես պարտվեցին

ԵԱ. Կնյազ Իբոյանն ու Հայկ Պապիկյանը նույնպես պարտվեցին

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ մտած Հայաստանի վերջին երկու ներկայացուցիչները պարտվեցին:

74 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Պապիկյանը 1/8 եզրափակիչում 1:2 հաշվով պարտվեց Սլովակիայի ներկայացուցիչ Թեիմուրազ Սալկազանովին:

Պապիկյանը որակավորման փուլում 3:3 հաշվով հաղթել էր լեհ Պատրիկ Քրիստոֆ Օլենչուզին:

Կնյազ Իբոյանը (92 կգ) քառորդ եզրափակիչում  0:9 հաշվով պարտվեց 2021 թվականի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, ռուսաստանցի Մագոմեդ Կուրբանովին:

Մեկնարկային 1/8 եզրափակիչում Իբոյանը 2:1 հաշվով հաղթել էր բելառուս Յարասլու Իատկադուսին:

Երեկոյան մրցահերթում Արսեն Հարությունյանն (57 կգ) եւ Արման Անդրեասյանը (70 կգ) կպայքարեն չեմպիոնի կոչման համար:

  • Կիսվել: