ԵԱ. Կարապետ Չալյանը նվաճեց բրոնզե մեդալ
Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը բրոնզե մեդալ նվաճեց Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:
77 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում գյումրեցի ըմբիշը մրցեց Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանի հետ, որը ձեռքի վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել պայքարը:
Առաջին մրցափուլում Կարապետ Չալյանը ներքեւից աշխատելու հնարավորություն ստացավ, գլորում կատարեց եւ Հայկ Մնացականյանը վնասեց ձախ ձեռքը: Գորգի մրցավարը կանգնեցրեց գոտեմարտը, բժիշկների զննությունից հետո Հայկ Մնացականյանը որոշեց շարունակել պայքարը: Երկրորդ մրցափուլի մեկնարկում Արմեն Նազարյանի սանը ցանկանում էր շարունակել գոտեմարտը, բայց բժիշկները թույլ չտվեցին: Հաղթանակը շնորհվեց Կարապետ Չալյանին: