ԵԱ․ Հայաստանի բռնցքամարտիկների հերթական հաղթանակները
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում հերթական հաղթանակներն են տարել Հայաստանի ներկայացուցիչներ։
48 կգ քաշային Լուսինե Գևորգյանը և 60 կգ քաշային Արթուր Սահակյանը մեկնարկել են հաղթանակով։ Այս առաջնությունում իր երկրորդ հաղթանակն է տարել Հարություն Հակոբկոխյանը։ 67 կգ քաշային բռնցքամարտիկը հաղթե է Կոսովոյի ներկայացուցիչ Լորիս Իդրիսին։ Հաղթական մեկնարկ է ունեցել նաև Եվրոպայի գործող չեմպիոն Ռուսլան Ասլիկյանը, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։
Հայաստանն այս առաջնությանը մասնակցում է 17 բռնցքամարտիկով․
Հովհաննես Հարությունյան (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյան (51 կգ), Դավիթ Եգորյան (54 կգ), Ռուսլան Ասլիկյան (57 կգ), Արթուր Սահակյան (60 կգ), Մանվել Պետրոսյան (63, 5 կգ), Հարություն Հակոբկոխյանը (67 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ), Գարիկ Անտանոսյանը (75 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ), Հենրիկ Ճղրիկյանը (92 կգ),
Լուսինե Գեւորգյան (48 կգ), Արեւիկ Դոխոլյան (52 կգ), Աննա Զուռնաչյան (54 կգ), Ջուլյա Լալայան (57 կգ), Էլիդա Քոչարյան (60 կգ), Սոնա Հարությունյան (63 կգ):