հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
ԵԱ. Հայաստանի 5 ներկայացուցիչներից չորսը մեկնարկել են հաղթանակով

ԵԱ. Հայաստանի 5 ներկայացուցիչներից չորսը մեկնարկել են հաղթանակով

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մեկնարկել է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որտեղ Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ:

Գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը սև ֆիգուրներով հաղթել են առաջին տուրում, իսկ Գաբրիել Սարգսյանը սևերով ոչ ոքի է խաղացել ռուս Ալեքսանդր Մալցևսկայայի հետ:

Գաբրիել Սարգսյանը երկրորդ ամենաբարձր վարկանիշով (2682) շախմատիստն է մրցաշարում և զիջում է միայն անգլիացի Գավեյն Ջոնսին (2684):

Երկրորդ տուրը կանցկացվի օգոստոսի 27-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։

Մրցաշարին մասնակցում են 36 երկրների 180 շախմատիստներ, այդ թվում՝ 69 գրոսմայստեր։

  • Կիսվել: