ԵԱ․ Բասկետբոլի Հայաստանի թիմերը պարտվել են
Բասկետբոլի կանանց Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը Ջիբրալթարում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի A ենթախմբում երկրորդ պարտությունն է կրել։
Հայաստանի հավաքականը երկրորդ խաղում 46:73 հաշվով պարտվել է Կիպրոսի հավաքականին:
Հայաստանի հավաքականը երրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 11-ին՝ մրցելով Վրաստանի հետ:
Տղամարդկանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի երկրորդ խաղում 60:88 հաշվով պարտվել է Կոսովոյի հավաքականին:
Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 72:53 հաշվով հաղթել էր Սան Մարինոյի հավաքականին:
Հայաստանի հավաքականը երրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 11-ին՝ մրցելով Ջիբրալթարի հետ: