ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ձյուդոյի Հայաստանի թիմը կմասնակցի Թբիլիսիում անցկացվելիք «Մեծ Սաղավարտ» վարկանիշային մրցաշարին

Ձյուդոյի Հայաստանի թիմը կմասնակցի Թբիլիսիում անցկացվելիք «Մեծ Սաղավարտ» վարկանիշային մրցաշարին

Ձյուդոյի Հայաստանի պատանեկան, երիտասարդական եւ մեծահասակների հավաքականներն այս օրերին հավաք են անցնում Ծաղկաձորում: Այս մասին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան: 

Թիմերը պատրաստվում են մարտին անցկացվելիք երկու խոշոր մրցաշարերի: Հայաստանի պատանեկան հավաքականը մարտին Թուրքիայի Անթալիա քաղաքում կմասկանցի Եվրոպայի գավաթի խաղարկությանը:

Ձյուդոյի տղամարդկանց հավաքականը Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ Չեխիայի Նիմբուրգ քաղաքում հավաք կանցնի Եվրոպայի ձյուդոյի միության կազմակերպած օլիմպիական մարզումային ճամբարում, որից հետո Հայաստանի թիմը կմասնակցի մարտի 19-21-ը Թբիլիսիում անցկացվելիք «Մեծ Սաղավարտ» վարկանիշային մրցաշարին։

  • Կիսվել: