հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Դուրս էինք եկել խաղադաշտ հաղթելու եւ երկրպագուներին ուրախացնելու նպատակով. Արթուր Սերոբյան

Դուրս էինք եկել խաղադաշտ հաղթելու եւ երկրպագուներին ուրախացնելու նպատակով. Արթուր Սերոբյան

Պորտուգալիայից կրած 0:5 պարտությունը շատ ծանր էր մեզ համար: Դուրս էինք եկել խաղադաշտ հաղթելու եւ երկրպագուներին ուրախացնելու նպատակով:

Այսպես Հայաստանի հավաքականի հաղթանակը իռլանդացիների նկատմամբ մեկնաբանեց Արթուր Սերոբյանը: Հայաստան - Իռլանդիա հանդիպման 88-րդ րոպեին Սերոբյանը Հայաստանի երրորդ գոլը խփեց, բայց VAR համակարգը դարպասի գրավում չգրանցեց խաղից դուրս վիճակի պատճառով:

«Շատ լավ հանդիպում ստացվեց: Դուրս էինք եկել խաղադաշտ միայն հաղթանակի համար: Ծանր պարտություն կրեցինք Պորտուգալիայի հետ խաղում: Այս խաղին պատրաստվում ենք շատ լավ ու կարողացանք հաղթել:

Չէի սպասում, որ իմ գոլը չեն հաշվի, բայց խաղից դուրս իրավիճակ էր եղել ու մնաց պատմության գրկում:

Դրվագը նայեցի, ինձ էլ թվում, որ իմ գոլում խաղից դուրս վիճակ կար:

Պորտուգալիայի խաղից հետո բոլորս գիտակցում էին, որ տանը 0:5-ը շատ ծանր պարտություն է, խոշոր: Ինչքան էլ, որ ուժեղագույն հավաքական է Պորտուգալիան, բոլորիս համար հաշիվը ծանր էր:

Լավ տրամարդվել էինք այս խաղի համար, փորձելու էինք ամեն ինչ անել, որ ուրախացնենք մեր երկրպագուներին: Կարծում եմ՝ ստացվեց»,- ասաց Արթուր Սերոբյանը:

ԱԱ-2026 ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով Երեւանում հաղթեց իռլանդացիներին, գրում է sport.news.am-ը:

  • Կիսվել: