չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
 «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի անցկացման համար  կառավարությունը 64 մլն դրամ հատկացրեց

«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի անցկացման համար կառավարությունը 64 մլն դրամ հատկացրեց

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 15-ի նիտում պահուստային ֆոնդից հավելյալ 64 մլն 428 հազար դրամ ուղղեց «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի, խճուղավազքի, խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարերի և ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև ռազմամարզական խաղերի անցկացնելու նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ անցկացվել են «ՀՀ Վարչապետի գավաթ» խորագիրը կրող թվով 6 մարզական մասսայական միջոցառումներ, որին մասնակցել են հանրության տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ (դպրոցահասակ երեխաներ, 18-40 տարեկան տղամարդիկ և կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ և կանայք, ուժային կառույցների ներկայացուցիչներ):

ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարության խնդիրն է սիրողական մրցաշարերի անցկացում, մասնակիցների թվաքանակի աճ՝ ընդգրկելով հանրության տարբեր խմբերի ներկայացուցիչների:

Մրցաշարերի անցկացման համար նախատեսվող հավելյալ գումարների փոփոխությունները հնարավորություն կտան խթանել զանգվածային մարզական միջոցառումներին աշակերտների, սիրողական և գործող մարզիկների, ուժային կառույցների ներկայացուցիչների հետագա մասնակցության ապահովումը:

Հավելյալ գումարներով նախատեսվում է անցկացնել երկու Մրցաշար: Կձևափոխվի Մրցաշարը և կանցկացվի դպրոցահասակ երեխաների համար (երկու օր տևողությամբ՝ գիշերակացով): Հավելյալ կանցկացվեն համայնքային և մարզային փուլեր,  մասնակից դպրոցներին կտրամադրվեն թենիսի սեղաններ, երկու տարիքային խմբերի 1-ից 3-րդ տեղերը գրաված դպրոցները, ֆիզկուլտուրայի ուսուցիչները և թիմերի անդամներին կտրամադրվեն դրամական պարգևներ:

Մրցաշարերի բոլոր հաղթողներին՝ խորհդանիշով հատուկ գավաթներ և մեդալներ, ավագ տարիքի մասնակիցներին (կին և տղամարդ)՝ դրամական պարգև:

  • Կիսվել: