Դմիտրի Կորզունը՝ «Վանի» մարզիչ
Չարենցավանի «Վան» է տեղափոխվել բելառուս ֆիզպատրաստության մարզիչ Դմիտրիյ Կորզունը, հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը։
Կորզունը աշխատել Է բելառուսական «Դինամո-Բրեստ», «Լուչ-Մինսկ», «Դնեպր-Մոգիլյով», «Մալորիտա» ֆուտբոլային ակումբներում։
Կորզունը «Վան» է տեղափոխվել ռուսական «Վիստա» ակումբից։