հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Դեմիրալը որակազրկվել է Եվրոյի 2 խաղով սկանդալային ժեստի համար. Bild

Դեմիրալը որակազրկվել է Եվրոյի 2 խաղով սկանդալային ժեստի համար. Bild

Թուրքիայի ազգային հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալը որակազրկվել է Ավստրիայի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ խաղից հետո։ Այս մասին հայտնում է Bild-ը, փոխանցում է armsport.am-ը:

Այսպիսով, նա բաց կթողնի Նիդերլանդների հավաքականի դեմ քառորդ եզրափակիչ հանդիպումը, ինչպես նաև հնարավոր կիսաեզրափակիչը։

Հիշեցնենք՝ Թուրքիայի հավաքականի Դեմիրալի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով հաղթանակ է տարել, իսկ ֆուտբոլիստը գոլը տոնելիս օգտագործել է թուրք ազգայնականների՝«Գորշ Գայլերի» ժեստը:

«Գորշ Գայլերը» համաթուրքական նեոֆաշիստական, ահաբեկչական քաղաքական կազմակերպություն է: Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության ռազմական թևը: «Գորշ Գայլերը» ավելի հայտնի են իրենց ծայրահեղ ազգայնական և հակահայ կեցվածքով:

  • Կիսվել: