հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Որևէ մեկն ասու՞մ է, որ գերմանացիների մարզաշապիկի վրա արծիվ կա․ Էրդողանը՝ Դեմիրալի ժեստի մասին

Որևէ մեկն ասու՞մ է, որ գերմանացիների մարզաշապիկի վրա արծիվ կա․ Էրդողանը՝ Դեմիրալի ժեստի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է ՈւԵՖԱ-կողմից Թուրքիայի հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի որակազրկման մասին։

«Որևէ մեկն ասու՞մ է, որ գերմանացիների մարզաշապիկների վրա արծիվ կա: Ինչ-որ մեկն ասու՞մ է, որ ֆրանսիացիների շապիկին աքաղաղ կա, հարցրեք, թե ինչու է այդպես: Հուսով եմ՝ շաբաթ օրը բոլոր հարցերը կլուծվեն։ Եթե ոչ մի առտառոց բան տեղի չունենա մենք ներկա կգտվենք հանդիպմանը»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Sabah-ը:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել Եվրո-2024-ի 1/8-րդ եզրափակիչի Ավստրիայի դեմ խաղում(1:2): Գոլը տոնելիս թուրք ֆուտբոլիստը օգտագործել է թուրք ազգայնականների՝ «Գորշ գայլերի» ժեստը, գրում է armsport.am-ը:

  • Կիսվել: