Արման Ծառուկյանը որակազրկվել է Նևադայի նահանգային աթլետիկայի հանձնաժողովի կողմից․ Ինսայդեր Դեյմոն Մարտին
Նևադայի նահանգային աթլետիկայի հանձնաժողովը (ԱՄՆ) որոշում է կայացրել UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող հայազգի Արման Ծառուկյանի դեմ՝ UFC 300 մրցաշարում երկրպագուի հետ կոնֆլիկտի համար։
Այս մասին հայտնում է ինսայդեր և լրագրող Դեյմոն Մարտինը։
Ծառուկյանը որակազրկվել է ինը ամսով։ Նա նաև պետք է տուգանք վճարի 25 հազար դոլարի չափով։
Պատժի ժամկետը լրանում է 2025 թվականի հունվարի 12-ին։ Այնուամենայնիվ, դա կարող է կրճատվել մինչև վեց ամիս, եթե նա տեսահոլովակ թողարկի հակաբուլինգային արշավի շրջանակում, գրում է armsport.am-ը: