հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Դե Ռոսին գլխավորեց «Ռոման»

Դե Ռոսին գլխավորեց «Ռոման»

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է թիմի նախկին կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նա փոխարինել է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին, որը հեռացվել էր հունվարի 16-ին։

Դե Ռոսիի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս տարվա հունիսի 30-ը։

Դե Ռոսին «Ռոմայում» հանդես է եկել 2002-2019 թվականներին՝ 616 խաղում խփելով 63 գոլ, կատարելով 60 գոլային փոխանցում։

2021թ․ մարտից մինչեւ օգոստոս Դե Ռոսին եղել է Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի մարզչական շտաբում, որի ղեկավարությամբ ազգային թիմը նվաճեց Եվրո-2020-ի տիտղոսը։ 2022-2023-ին Դե Ռոսին գլխավորել է Իտալիայի Բ Սերիայում հանդես եկող ՍՊԱԼ-ը։

Իտալիայի առաջնության 20 տուրից հետո «Ռոման» 29 միավորով 9-րդ տեղում է։

  • Կիսվել: