կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Դավիթյանը մասնակցել է Սանդրինհեմի դեմ հանդիպմանը՝ վաստակելով 11 միավոր

Դավիթյանը մասնակցել է Սանդրինհեմի դեմ հանդիպմանը՝ վաստակելով 11 միավոր

Հայաստանի ազգային հավաքականի բասկետբոլիստ Զաք Դավիթյանը շարունակում է իր ելույթներն Ավստրալիայի առաջնությունում, հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Նա «Դայմոնդ Վալեի» կազմում մասնակցել է «Սանդրինհեմի» դեմ հանդիպմանը:

Դավիթյանը խաղադաշտում անցկացրել է 27 րոպե։ Հայազգի բասկետբոլիստը վաստակել է 11 միավոր, 6 անգամ տիրել անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում:

Հանդիպումն ավարտվել է 80-104՝ հօգուտ «Սանդրինհեմի»:

  • Կիսվել: