երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դավիդ Օվասապյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել է թուրք ըմբիշին

Դավիդ Օվասապյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել է թուրք ըմբիշին

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները սկսել են պայքարը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում ընթացող մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Մեկնարկային գոտեմարտերում 55 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը զիջել է բուլղարացի մրցակցին: 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը հաղթել է ռուս ըմբիշին: 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը հաղթանակ է տարել սերբ մարզիկի նկատմամբ: 

130 կգ քաշային Դավիդ Օվասապյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել է թուրք Ֆաթիհ Բոզկուրտին:

  • Կիսվել: