Դանիիլ Մեդվեդեւն առնվազն 40 միլիոն դոլար մրցանակային գումար ստացած 10-րդ թենիսիստն է
Աշխարհի չորրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը դարձել է կարիերայում առնվազն 40 միլիոն դոլար մրցանակային գումար ստացած 10-րդ թենիսիստը պատմության մեջ, հաղորդում է Tennis365-ը։ Անցած տարի Դանիիլ Մեդվեդեւը մրցաշարերում ստացել է 11 548 023 դոլար։
Ավելի վաղ 40 միլիոն դոլարի ցուցանիշը կարիերայում ունեցել էին․
- Ալեքսանդր Զվերեւ՝ 40 541 820 դոլար
- Սիմոնա Հալեպ՝ 40 226 687
- Վինուս Ուիլյամս՝ 42 618 647
- Փիթ Սամփրաս՝ 43 280 489
- Էնդի Մարեյ՝ 64 534 250
- Սերենա Ուիլյամս՝ 94 816 730
- Ռոջեր Ֆեդերեր՝ 130 594 339
- Ռաֆայել Նադալ՝ 134 659 704
- Նովակ Ջոկովիչ՝ 181 658 118