չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Չեմպիոնների լիգա․ հայտնի է հիմնական փուլի ևս երեք մասնակից

Չեմպիոնների լիգա․ հայտնի է հիմնական փուլի ևս երեք մասնակից

Երեկ կայացավ Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի երեք հանդիպում։ Երեք ակումբ նվաճեց հիմնական փուլի ուղեգիր։

 

Պրահայի «Սպարտան» հաղթահարեց շվեդական «Մալմյոյի», «Զալցբուրգը»՝ Կիևի «Դինամոյի», իսկ «Յանգ Բոյսը»՝ «Գալաթասարայի» արգելքը։

 

Հիշեցնենք, որ 2024/25 մրցաշրջանից սկսած ՉԼ-ում հանդես կգա 36 ակումբ և մրցաշարը կանցկացվի «շվեյցարական համակարգով»․ 8 խմբերին՝ 4 թիմերով, կփոխարինի մեկ միասնական մրցաշարային աղյուսակը։

 

Արդեն հայտնի են հիմնական փուլի մասնակից 36 թիմերից 32-ը։ Այդ թիմերն են․

Մանչեսթեր Սիթի / Արսենալ / Լիվերպուլ / Աստոն Վիլա
Ռեալ Մադրիդ / Բարսելոնա / Ատլետիկո / Ժիրոնա
Ինտեր / Միլան / Յուվենտուս / Ատալանտա / Բոլոնիա
Բայեր / Շտուտգարտ / Բավարիա / Լայպցիգ / Բորուսիա Դ․
ՊՍԺ / Մոնակո / Բրեստ
ՊՍՎ / Ֆեյենորդ
Սպորտինգ / Բենֆիկա
Զալցբուրգ / Շտուրմ
Յանգ Բոյս
Սպարտա Պրահա
Բրյուգե
Սելթիկ
Շախտյոր

  • Կիսվել: