«Չելսի»-ն իրականացրել է ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը. պաշտոնական
Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտարարել է Բիրմինգհեմի «Ասթոն Վիլայի» անգլիացի վինգեր Մորգան Ռոջերսի հետ պայմանագիր կնքելու մասին։
Նշվում է, որ 23-ամյա ֆուտբոլիստի և «կապույտների» միջև կնքված աշխատանքային համաձայնագիրը նախատեսված է առաջիկա 7 մրցաշրջանների համար։
Տրանսֆերի արժեքը պաշտոնապես չի նշվում, սակայն ավելի վաղ հաղորդվում էր, որ գործարքը կկազմի 138 միլիոն եվրո։ Այսպիսով, Ռոջերսը դառնում է լոնդոնյան ակումբի պատմության ամենաթանկարժեք նորեկը՝ գերազանցելով Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերային ռեկորդը, որի համար ժամանակին վճարվել էր 121 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ 2025/26 մրցաշրջանում Մորգան Ռոջերսն ակումբային մակարդակով մասնակցել է 55 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 12 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալն անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։



