կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Չելոյանցը պնդում է՝ Մելիքբեկյանը նախքան ընտրությունները պետք է հրաժարական տար

Չելոյանցը պնդում է՝ Մելիքբեկյանը նախքան ընտրությունները պետք է հրաժարական տար

ՀՖՖ հերթական ժողովը չանցավ առանց սկանդալի: «Ուրարտու» ակումբի սեփանակաեր Ջևան Չելոյանց հարց ուղղեց ՀՖՖ նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանին՝ պնդելով, որ Արմեն Մելիքբեկյանը ընտրություններից առա պետք է հրաժարական տար ըստ ՀՖՖ կանոնադրության:

ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը նախ պահանջեց, որպեսզի Չելոյանցը հայերեն խոսի, ապա ներկայացրեց կանոնադրությունը.

«Գլխավոր Քարտուղարն է կազմակերպում ընտրական գործընթացը, կանոնադրության որևէ կետ չի սահմանում, որ գործող նախագահը պետք է հրաժարական տա։ Նա կարող է ղեկավարել մինչև ընտրությունների օրը ներառյալ։

Պաշտոն չզբաղեցնելու կետի հոդվածը մեկ այլ հոդվածով է փակվում»,- նշեց Արթուր Ազարյանը և ընգծեց, որ երկու թեկնածուների առաջադրումը միանգամայն լեգիտիմ է:

Ազարյանը նաև անդրադարձավ հայերեն լեզվի պահանջին. «Այս տարվա ընթացքում կարող էիք հայերեն սովորել»,- ասաց նա Չելոյանցին:

Աղբյուրը՝ Armsport.am

  • Կիսվել: