կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բուքմեյքերները այօրվա խաղում բացահայտ ֆավորիտ են համարում ՀՀ հավաքականին

Բուքմեյքերները այօրվա խաղում բացահայտ ֆավորիտ են համարում ՀՀ հավաքականին

2022թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը այսօր երեկոյան կմրցի  Լիխտենշտեյնի թիմի հետ։

Բուքմեյքերական գրասենյակները բացահայտ ֆավորիտ են համարում Խոակին Կապառոսի գլխավորած թիմին, որի հաղթանակը միջինը գնահատվում է 1.11 գործակցով։ Լիխտենշտեյնի հավաքականի հաղթանակը ստացել է 23.00 գործակից, իսկ ոչ-ոքին՝ 8.50։

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ 1-0 հաշվով հաղթել է  Լիխտենշտեյնի ընտրանուն: Ընդհանուր առմամբ երկու հավաքականները հանդիպել են 5 անգամ,  որոնցից 3 խաղում հաղթել է  Հայաստանի ընտրանին,  ևս 2 անգամ թիմերը ոչ-ոքի են խաղացել:

  • Կիսվել: