հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Բուդապեշտի մրցաշար․ Արսեն Հարությունյանը հաղթեց եզրափակչում

Բուդապեշտի մրցաշար․ Արսեն Հարությունյանը հաղթեց եզրափակչում

Ազատ ոճի ըմբիշ, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, որն արդեն ապահովել էր իր մասնակցությունը Տոկիոյի Օլիմպիական խաղերին, Բուդապեշտի վարկանիշային մրցաշարի եզրափակչում 8-3 հաշվով հաղթեց Բուլղարիայի ներկայացուցիչ Գեորգի Վանգելովին։

Արսենը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10-2 հաշվով հաղթանակ է տարել Բուլղարիայի ներկայացուցիչ Ուլադիսլաու Անդրեյեուի նկատմամբ, քառորդ եզրափակում հայ ըմբիշը 10-5 հաշվով վստահ առավելության էր հասել Վրաստանի ներկայացուցիչ Բեկա Բուդիաշվիլիի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում մեր ըմբիշը վստահ հաղթանակ էր տարել Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրեյ Յատցենկոյի նկատմամբ՝ 10-0 հաշվով։

Հարությունյանն ազատ ոճայինների առաջին ուղեգիրն է նվաճել Տոկիո-2020-ի համար, տեղեկացնում է ArmSport.am-ը:

 

  • Կիսվել: