հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը սկսում է պայքարը Եվրոպայի առաջնությունում:

Մրցումային հերթական օրը` ապրիլի 19-ին, Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ:

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ընտրանու կազմում ապրիլի 19-ին պայքարի մեջ կմտնեն 60 կգ քաշային Արթուր Սահակյանը և 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը: Սահակյանի մրցակիցը Վրաստանի, իսկ Հարությունյանինը` Հունգարիայի ներկայացուցիչներն են:

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային չէ Փարիզի Օլիմպիական խաղերի համար:

  • Կիսվել: