շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բռնցքամարտիկներն ՕԽ առաջին վարկանիշային մրցաշարում ուղեգիր չեն նվաճել

Բռնցքամարտիկներն ՕԽ առաջին վարկանիշային մրցաշարում ուղեգիր չեն նվաճել

Հայաստանի բռնցքամարտի կանանց և տղամարդկանց թիմերը ձեռնունայն են վերադառնում Փարիզի Օլիմպիական խաղերի առաջին վարկանիշային մրցաշարից:

Իտալիայում կայացած վարկանիշային մրցաշարում Օլիմպիական խաղերի ուղեգրի համար պայքարում էին Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ), Դավիթ Չալոյանը (+92 կգ), իսկ կանանցից` Անուշ Գրիգորյանը (50 կգ), Տաթևիկ Խաչատրյանը (54 կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ):

Բռնցքամարտիկներից ևս մեկ վարկանիշային մրցաշար ունեն, որը  կկայանա մայիսի 23-ից հունիսի 3-ը` Թայլանդում:  Իսկ ապրիլի 15-29-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադը կընդունի Եվրոպայի առաջնությունը: Այն վարկանիշային չէ:

  • Կիսվել: