կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Բռնցքամարտիկ Ռուսլան Ասլիկյանը պարտվեց աշխարհի առաջնությունում իր մեկնարկային գոտեմարտում

Բռնցքամարտիկ Ռուսլան Ասլիկյանը պարտվեց աշխարհի առաջնությունում իր մեկնարկային գոտեմարտում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Ռուսլան Ասլիկյանը պարտվեց աշխարհի առաջնությունում իր մեկնարկային գոտեմարտում:

 Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 54 կգ քաշային կարգի մեկնարկային մենամարտում Ռուսլան Ասլիկյանը մրցեց Վենեսուելան ներկայացնող Սեգունդո Ռիվասի հետ: Հայ բռնցքամարտիկը զիջեց 0:5 հաշվով:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից իրենց մեկնարկային մենամարտերում հաղթել էին Ռաֆայել Հովհաննիսյանը, Գուրգեն Մադոյանը, Նարեկ Մանասյանը և Հովհաննես Բաչկովը: Պայքարից դուրս էին մնացել Արթուր Բազեյանը, Դավիթ Չալոյանը, Համբարձում Հակոբյանը, Բարեղամ Հարությունյանը, Ռուդոլֆ Գարբոյանը և Արթուր Ղազարյանը:

Բռնցքամարտի 2023 թվականի աշխարհի առաջնությունն անցկացվում է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում: Աշխարհի առաջնությունը կեզրափակվի մայիսի 14-ին: Առաջնության մրցանակային ֆոնդը պատմական է: Առաջին տեղը զբաղեցրած բռնցքամարտիկը կստանա 200.000, երկրորդ տեղը` 100.000, երրորդ մրցանակակիրները` 50.000 ԱՄՆ դոլար: Մրցանակային ֆոնդն ընդհանուր առմամբ կազմում է 5,2 միլիոն ԱՄՆ դոլար: Աշխարհի առաջնությունն Օլիմպիական խաղերի համար վարկանիշային չէ:

  • Կիսվել: