հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բռնցքամարտիկ Ալբերտ Հարությունյանը հաղթել է մրցակցին Եվրոպայի երիտասարդների առաջնությունում

Բռնցքամարտիկ Ալբերտ Հարությունյանը հաղթել է մրցակցին Եվրոպայի երիտասարդների առաջնությունում

Պատանիների աշխարհի չեմպիոն Ալբերտ Հարությունյանը առաջ է շարժվում Եվրոպայի երիտասարդների առաջնությունում։

Մեր մարզիկը կամային հաղթանակ տոնեց մոլդովացի Իոն Անգելուսի նկատմամբ։

Առաջին ռաունդում մրցավարները 3:2 հաշվով առավելությունը տվեցին մրցակցին, բայց հաջորդ երկու ռաունդներում մեր մարզիկը ոչ մի շանս չտվեց մոլդովացուն ու հաղթեց նկատելի առավելությամբ։

  • Կիսվել: