երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բռնցքամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարում այսօր պայքարի մեջ կմտնի Նարեկ Մանասյանը

Բռնցքամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարում այսօր պայքարի մեջ կմտնի Նարեկ Մանասյանը

Իտալիայում շարունակվում է Փարիզի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը:

Մարտի 9-ին վարկանիշային մրցաշարում Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ: 92 կգ քաշում կմրցի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը:
 

Նախօրեին իր երկրորդ հաղթանակը վարկանիշային մրցաշարում տոնել էր Ռաֆայել Հովհաննիսյանը:

 

Հայաստանի տղամարդկանց հավաքականից մրցակցությունից դուրս են մնացել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, 57 կգ Արթուր Բազեյանը, կանանց թիմից՝ Անի Հովսեփյանը, Անուշ Գրիգորյանը, Տաթևիկ Խաչատրյանը և Էլիդա Քոչարյանը: 

  • Կիսվել: