ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բռնցքամարտի կանանց ԱԱ. Անի Հովսեփյանը պարտվել է մեկնարկում

Բռնցքամարտի կանանց ԱԱ. Անի Հովսեփյանը պարտվել է մեկնարկում

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անի Հովսեփյանը (70 կգ) 1/8 եզրափակիչում 0-5 հաշվով պարտվել է Չինաստանի ներկայացուցիչ Պան Զուին:

ԱԱ-ում ավելի վաղ հաղթանակով են մեկնարկել աշխարհի երիտասարդական ու Եվրոպայի Մ22 չեմպիոն Անուշ Գրիգորյանը (50 կգ) և Էլիդա Քոչարյանը (60 կգ), փոխանցում է armsport-ը։
 
Մեկնարկում պարտվել էին Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ) և 54 կգ քաշային Եկատերին Սիչևան:
 
Հայաստանի ներկայացուցիչներից այսօր ռինգ դուրս կգա Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սոնա Հարությունյանը: 63 կգ քաշայինների պայքարում Սոնան պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կմրցի Տայպեի ներկայացուցիչ Սու Չինգ-Վենի հետ:

  • Կիսվել: