կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Բանգկոկում է

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Բանգկոկում է

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն արդեն Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում է, որտեղ առաջին մարզումն է անցկացրել։

Հայ բռնցքամարտիկները մայիսի 24-ից հունիսի 3-ը մասնակցելու են Օլիմպիական խաղերի վերջին վարկանիշային մրցաշարին։

Տղամարդկանց հավաքականից մրցավայր են մեկնել Բարեղամ Հարությունյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ), Դավիթ Չալոյանը (+92 կգ), իսկ կանանց պայքարում օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն Անուշ Գրիգորյանը (52 կգ), Եկատերինա Սիչովան (54 կգ) և Անի Հակոբյանը (66 կգ):

Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը չի մասնակցելու մրցաշարին։

Հայ բռնցքամարտիկները Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր դեռևս չեն նվաճել: Թաիլանդում քաշային կարգերում խաղարկվող ուղեգրերի քանակը տարբեր է լինելու՝ մեկից մինչև չորս: Միայն տղամարդկանց 71 կգ քաշային կարգում խաղարկվելու է հինգ ուղեգիր։

  • Կիսվել: