շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Բռնցքամարտի ԵԱ-ում Հայաստանն ունի 4 մասնակից

Բռնցքամարտի ԵԱ-ում Հայաստանն ունի 4 մասնակից

 Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը` ապրիլի 22-ին, Հայաստանն ունի 4 մասնակից: Կանանց 48 կգ քաշում Լուսինե Գևորգյանը կմրցի ադրբեջանցի Անախանիմ Իսմաիլովայի հետ:

60 կգ քաշում Էլիդա Քոչարյանն ուժերը կչափի Հունաստանը ներկայացնող Օլգա Պապադատուի հետ:

54 կգ քաշում Լիլիթ Դալլաքյանի անդրանիկ մրցակիցը հունգար Հաննա Լակոտարն է:

Տղամարդկանց պայքարում Նարեկ Մանասյանի երկրորդ մրցակիցը Մոլդովայից Անդրեյ Զապլիտնիին է:

Մինչ այս բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից դուրս են մնացել Նարեկ Հովհաննիսյանը, Գուրգեն Մադոյանը, Վախթանգ Հարությունյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը և Դավիթ Չալոյանը:

  • Կիսվել: