կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բռնցքամարտ. Հայաստանի 5 ներկայացուցիչ դուրս է եկել պատանեկան ԵԱ-ի եզրափակիչ

Բռնցքամարտ. Հայաստանի 5 ներկայացուցիչ դուրս է եկել պատանեկան ԵԱ-ի եզրափակիչ

Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակիչում ունի 5 մասնակից։

 Արթուր Մելքումյանի գլխավորած հավաքականից իրենց մրցակիցներին հաղթել ու եզրափակիչ են դուրս եկել 48 կգ քաշային վանաձորցի Արմեն Պապիկյանը, 50 կգ քաշային Շիրակի մարզը ներկայացնող Սպարտակ Նահապետյանը, 57 կգ քաշային Սևան ՄՀԿ-ն ներկայացնող Անդրանիկ Մարտիրոսյանը, 63 կգ քաշային վանաձորցի Արգիշտի Հակոբյանը և 75 կգ քաշային դինամոյական Դավիթ Նիկողոսյանը, փոխանցում է armsport-ը։
 
Եվս 5 հայ մարզիկ՝ 42կգ քաշայի Վահան Գալստյան, 70կգ քաշային Լյովա Կիրակոսյան, 80կգ քաշային Կարեն Պետրոսյան, 38կգ քաշային Վիկտորիա Զաքարյան և 42կգ քաշային Հեղինե Պետրոսյան հայրենիք կվերադառնան բրոնզե մեդալով։
 

  • Կիսվել: